Հայտնի է, թե որտեղ է կարիերան ցանկանում շարունակել Դուշան Վլահովիչը

«Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչը ցանկանում է տեղափոխվել ՊՍԺ, հայտնում է Sky Sports-ը։

Աղբյուրի համաձայն՝ ՊՍԺ-ի ղեկավարությունը պատրաստ է սերբ հարձակվողի համար վճարել 70 միլիոն եվրո։ Մոտ օրերս ակումբները կքննարկեն ֆուտբոլիստի հավանական տեղափոխությունը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստին ցանկանում է վարձակալել Մադրիդի «Ռեալը»։

Transfermarkt-ը հարձակվողին գնահատում է 70 միլիոն եվրո: Ֆուտբոլիստի պայմանագիրը թուրինցիների հետ ավարտվում է 2026 թվականի ամռանը։