Լուկաս Սելարայանը ՄԼՍ-ի աստղերի կազմում մասնակցել է «Արսենալի» դեմ խաղին

Հայաստանի ազգային հավաքականի և «Կոլամբուս Քրյուի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանը մասնակցել է «Արսենալի» դեմ ընկերական խաղին։ «Արսենալը» մրցում էր ՄԼՍ-ի աստղերի դեմ, որի կազմում էր նաև 31-ամյա Լուկաս Սելարայանը։

Սելարայանը խաղադաշտ է դուրս եկել երկրորդ խաղակեսի հենց սկզբում՝ փոխարինելով Լուսիանո Ակոստային։

«Արսենալը» ընկերական խաղի շրջանակներում կարողացավ ջախջախել մրցակցին 0-5 հաշվով։ Անգլիական թիմից գոլի հեղինակ դարձան Գաբրիել Ժեզուսը, Լեանդրո Տրոսարը, Ժորժե Լուիս Ֆրելոն, Գաբրիել Մարտինելին և Կայ Հավերցը։