Ջորդան Հենդերսոնը որոշել է, թե որտեղ շարունակի կարիերան

«Լիվերպուլի» կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը կարիերան կշարունակի «Ալ-Իթիֆադում», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ակումբները համաձայնության են եկել 33-ամյա անգլիացու տրանսֆերի հարցում։ Անցած շաբաթ նա պայմանագիր է կնքել «Ալ-Իթիֆադի» հետ:

Հենդերսոնը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2011 թվականից։ Portal Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 10 միլիոն եվրո: 2022/23 մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով երեք գոլային փոխանցման հեղինակ։

«Ալ-Իթիֆադը» գլխավորեց Սթիվեն Ջերարդը, ով խաղացել էր Հենդերսոնի հետ «Լիվերպուլում»: