Ռիյադ Մահրեզի տեղափոխությունը Սաուդյան Արաբիա կարող է ձախողվել

«Մանչեսթեր Սիթիին» չի բավարարել թիմի հարձակվող Ռիյադ Մահրեզի «Ալ-Ահլիի» առաջարկը։

Ինչպես հայտնում է լրագրող Սայմոն Ջոնսը, «Մանչեսթեր Սիթին» մերժել է սաուդյան ակումբի 21 միլիոն եվրոյի առաջարկը 32-ամյա ալժիրցու համար։

Նշվում է, որ թիմը ակնկալում են ավելի շատ վաստակել հարձակվողի համար։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ալ-Ահլին» պատրաստ է Մահրեզին տարեկան 46 միլիոն եվրո առաջարկել։