Ռենատու Սանչեսը կարող է կարիերան շարունակել Իտալիայում

ՊՍԺ-ի կիսապաշտպան Ռենատու Սանչեսը կարող է կարիերան շարունակել Իտալիայում, հայտնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն։

Աղբյուրի համաձայն՝ 25-ամյա պորտուգալացուն հավակնում է «Ռոման», որը ցանկանում է վարձակալել ֆուտբոլիստին մինչև մրցաշրջանի ավարտը:

Սանչեսը նախորդ մրցաշրջանում անցկացրել է 27 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ։