Պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիշը մարզվում է Մադրիդի «Ատլետիկոյից» առանձին:
Ինչպես հայտնում է Cabine Desportiva-ն՝ պատճառն այն է, որ 23-ամյա հարձակվողը մկանային հոգնածություն ունի։
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստը խնդրել է իսպանական ակումբի ղեկավարությանը իրեն վաճառել։ Ֆելիշը ցանկանում է տեղափոխվել այնպիսի ակումբը, որը մասնակցելու է Չեմպիոնների Լիգային։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 50 միլիոն եվրո։