Ստեֆան Էլ-Շարավին երկարաձգել է պայմանագիրը «Ռոմայի» հետ

«Ռոմայի» կիսապաշտպան Ստեֆան Էլ-Շարավին երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ։

Ինչպես հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը, նոր պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։ 39-ամյա ֆուտբոլիստը «Ռոմայում» հանդես է գալիս 2021 թվականից։

Անցած մրցաշրջանում Ա Սերիայում ֆուտբոլիստը անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։