Իլկայ Գյունդողան. «Չեմպիոնների Լիգան դժվար է հաղթել»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը խոսել է թիմի հետ Չեմպիոնների Լիգայում հաղթելու պատրաստակամության մասին։

«Չեմպիոնների Լիգան դժվար է հաղթել։ Ես հավատում եմ և գիտեմ, որ կարող եմ լավ գիտելիքներ բերել թիմին, թե ինչպես դա անել: Սա այն է, ինչ ցանկանում է յուրաքանչյուր ֆուտբոլիստ: Կարծում եմ՝ հիմա դուք կարող եք տեսնել, որ մենք ծրագիր ունենք, և ես կարծում եմ, որ ակումբը ճիշտ ուղու վրա է կրկին փայլելու Եվրոպայում»,- Գյունդողանի խոսքերն է մեջբերում The Athletic-ը։

32-ամյա ֆուտբոլիստը մինչև 2025 թվականը պայմանագիր է ստորագրել ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։ Պայմանագրով նախատեսված է փոխհատուցման չափը կազմում է 400 մլն եվրո։

Գյունդողանը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2016 թվականից։ Անգլիական ակումբի հետ նա նվաճել է 15 տիտղոս։ Անցած մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 51 հանդիպում, դարձել 11 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։