Ռիյադ Մահրեզը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ռիյադ Մահրեզը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում, հայտնում է ինսայդեր Նիկոլո Շիրան։

Աղբյուրի համաձայն՝ Ալժիրցու տրանսֆերի համար «Ալ-Ահլին» կվճարի 35 միլիոն եվրո։ Անձամբ ֆուտբոլիստը՝ երեք տարվա պայմանագիր կկնքի սաուդյան ակումբի հետ, որով տարեկան կվաստակի 30 միլիոն եվրո։

2022/23 մրցաշրջանում Մահրեզը «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 47 հանդիպում՝ դառնալով 15 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։