Պյեր-Էմերիկ Օբամեյանգը կարող է տեղափոխվել Ֆրանսիա

«Չելսիի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը կարող է տեղափոխվել «Մարսել», հայտնում է The Athletic-ը:

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստը նույնպես ցանկանում է տեղափոխվել ֆրանսիական ակումբ, սակայն հարձակվողի աշխատավարձը՝ տարեկան 9,7 միլիոն եվրո, կարող է խնդիր դառնալ։ Բացի այդ, «Չելսին» պատրաստ չէ հարձակվողին հեշտությամբ բաց թողնել։

Գաբոնցու պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 4 միլիոն եվրո։