«Ինտեր Մայամիի» նորեկ Լիոնել Մեսսին հաստատել է, որ մտադիր է թիմի կազմում իր նորամուտը նշել հուլիսի 21-ին Լիգայի գավաթի «Կրուս Ասուլի» դեմ խաղում:
«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին երեկվա համար: Անձրևը մի փոքր փոխեց մեր պլանները։
Շնորհակալություն բոլորին, ովքեր եկել էին, մեծ շնորհակալություն բոլորին մեծ սիրո համար, ինչպես նաև այն արտիստներին, ովքեր, չնայած պայմաններին, դիտարժան երգեցին։ Կհանդիպենք ուրբաթ օրը»,- գրել է Մեսսին սոցցանցում։