Իսպանական ակումբը որոշում է կայացրել Նաիր Տիկնիզյանի տրանսֆերի վերաբերյալ

«Վալենսիան» հետաքրքրված չէ «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանի ծառայություններով, հայտնում El Desmarque-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ իսպանական ակումբին ձախ պաշտպան պետք չէ, քանի որ այս դիրքում՝ Խոսե Գայան ու Խեսուս Վասկեսը, չեն ծրագրում մոտ ժամանակներս հեռանալ թիմից։

24-ամյա ֆուտբոլիստը «Լոկոմոտիվում» հանդես է գալիս 2021 թվականից։ Անցած մրցաշրջանում 24-ամյա պաշտպանը թիմի կազմում անցկացրել է 37 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։