Երևանի «Արարատի» կազմն է համալրել 23-ամյա դարպասապահ Նարեկ Հովհաննիսյանը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նարեկ Հովհաննիսյանը ծնվել է 2000 թվականի մարտի 1-ին, Երևանում: Նա «Միկայի» մանկապատանեկան դպրոցի սան է, հանդես է եկել «Ուրարտու-2»-ում, «Նորավանքում» և «Գանձասարում», ինչպես նաև խաղացել է Հայաստանի պատանեկան հավաքականներում:
Նարեկ Հովհաննիսյանն «Արարատում» կկրի 22 համարի մարզաշապիկը: