Օրիոլ Ռոմեուն, ամենայն հավանականությամբ, 4,5 միլիոն եվրոյով կմիանա «Բարսելոնային»

«Ժիրոնայի» կիսապաշտպան Օրիոլ Ռոմեուն, ամենայն հավանականությամբ, ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում 4,5 միլիոն եվրոյով կմիանա «Բարսելոնային», հայտնում է Mundo Deportivo-ն:

Աղբյուրի համաձայն, կատալոնական ակումբը ֆուտբոլիստի համար կվճարի 4,5 մլն եվրո: Չնայած «Ժիրոնան» այս ամառ փորձել է ֆուտբոլիստի համար ստանալ 8 մլն եվրո, ֆուտբոլիստի պայմանագրով նախատեսված իրական գնման գումարը կազմում է ընդամենը 4,5 մլն եվրո, ինչը զգալիորեն հեշտացնում է գործարքը «Բարսելոնայի» համար:

Անցած մրցաշրջանում Ռոմեուն Լա Լիգայում առանցքային ֆուտբոլիստ էր՝ թիմի կազմում անցկացնելով 33 հանդիպում և 2 գոլ խփելով: Օրիոլի պայմանագիրը Ժիրոնայի հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։ Կիսապաշտպանի գինը ըստ Transfermarkt պորտալի 5 միլիոն եվրո է, հիշեցնենք, որ Ռոմեուն «Բարսայում» խաղացել է 2010-ից 2011 թվականներին: Նա կատալոնացիների սան է։