Սադիո Մանեի համար առաջարկել են տարեկան 25 միլիոն եվրո աշխատավարձ

Սաուդյան «Ալ-Նասրը» ցանկանում է ձեռք բերել Մյունխենի «Բավարիայի» սենեգալցի հարձակվող Սադիո Մանեին այս ամառ և արդեն առաջարկել է հարձակվողին տարեկան 25 միլիոն եվրոյի պայմանագիր, գրում է լրագրող Նիկոլո Շիրան:

Աղբյուրի տեղեկություններով՝ 31-ամյա ֆուտբոլիստը ընդգրկված չէ մյունխենյան ակումբի հաջորդ մրցաշրջանի պլանների մեջ եւ ամենայն հավանականությամբ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կհեռանա թիմից։ «Ալ-Նասրը» արդեն բանակցություններ է սկսել «Բավարիայի» և անձամբ Մանեի հետ՝ փորձելով ձեռք բերել նրան: Նրանք Սադիոյին առաջարկել են տարեկան 25 միլիոն եվրոյի եռամյա պայմանագիր, և բանակցությունները շարունակվում են:

31-ամյա Մանեն 6 տարի աշխատելուց հետո «Լիվերպուլից» հեռացավ Մյունխենի «Բավարիա» 2022 թվականին։ Մյունխենում Սադիոն 38 խաղում դարձել է 12 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը թիմի հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։