Թոմաս Տուխել․ «Մենք նրանից շատ բան ենք սպասում, աճելու տեղ կա և մեր խնդիրն է օգնել նրան»

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է կիսապաշտպան Լեոն Գորեցկայի մասին։

«Լեոնի համար մրցաշրջանն անհաջող ավարտ ունեցավ: Ելնելով իր կարգավիճակից՝ մենք նրանից շատ բան ենք սպասում։ Աճելու տեղ կա, և մեր խնդիրն է օգնել նրան: Բայց ես դեռ չեմ լսել Լեոնից, որ նա այլ ծրագրեր ունի»,- Տուխելի խոսքերն է մեջբերում Sport1.de-ն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բավարիայի» ղեկավարությունը գերմանացի կիսապաշտպանին թույլ կտա հեռանալ ակումբից, եթե համապատասխան առաջարկ ստանա։ Մյունխենյան ակումբը տեղյակ է Գորեցկայի բարդ հարաբերությունների մասին թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի հետ։ Այնուամենայնիվ, ֆուտբոլիստը ցանկանում է մնալ «Բավարիայում» և պայքարել հիմնական կազմում տեղի համար: Այնուամենայնիվ, ակումբը դիտարկում է Կոնրադ Լայմերին հաջորդ մրցաշրջանում հիմնական կազմի ֆուտբոլիստ։

28-ամյա Գորեցկան բոլոր մրցաշարերում «Բավարիայի» կազմում անցկացրած 40 խաղում դարձել է 6 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 45 միլիոն եվրո։