«Ռոմայի» պաշտպան Լեոնարդո Սպինացոլան մոտ է կարիերան այլ թիմում շարունակելուն

«Ալ-Շաբաբը» պատրաստվում է պայմանագիր կնքել «Ռոմայի» պաշտպան Լեոնարդո Սպինացոլայի հետ, հայտնում է հայտնի ինսայդեր Նիկոլո Շիրան իր սոցիալական ցանցում:

Շիրայի տեղեկություններով՝ Սաուդյան Արաբիայի առաջնության ակումբն արդեն սկսել է բանակցությունները «Ռոմայի» ձախ պաշտպանի տրանսֆերի շուրջ։ Ակումբը պատրաստ է անձամբ ֆուտբոլիստին առաջարկել պայմանագիր մինչև 2026 թվականը։

Իտալիայից ստացված վերջին տեղեկությունների համաձայն՝ «Ալ-Ահլին» նպատակ է դրել ձեռք բերել Սպինացոլային, և «Ռոման» պատրաստ կլինի դիտարկել շահավետ առաջարկը: Բացի այդ, հռոմեացիներն արդեն ունեն պատրաստի փոխարինող՝ ի դեմս Նիկոլա Զալևսկու։ 30-ամյա Սպինացոլան դարձավ Եվրո-2020-ի հերոսներից մեկը։Ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում «Ռոմայի» կազմում անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով երկու գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: