«Պրոֆֆուտբոլի» բացառիկ հարցազրույցը լեգենդար Սանդրո Մացցոլայի հետ՝ նրա առանձնատանը (VIDEO)

Բացառիկ նկարահանումների նպատակով Իտալիայում եղած ժամանակ «Պրոֆֆուտբոլը» հանդիպել է նաև լեգենդար իտալացի հարձակվող Սանդրո Մացցոլայի հետ: Էքսկլյուզիվ հարցացրուցի համար ձեռք բերված նախնական պայմանավորվածության համաձայն մենք հանդիպեցինք Սանդրո Մացցոլայի առանձնատանը: Ամբողջ նկարահանման ժամանակ Սանդրո Մացցոլան եղել է մեր եռագույ գլխարկով, շարքով և գնդակով, իսկ հատակին՝ հայկական վիշապագորգն է:

Սանդրո Մացցոլան 17 տարի՝ 1960-1977թթ. հանդես է եկել «Ինտերի» կազմում: Ներաձուրիների կազմում նա անցկացրել է 418 հանդիպում և դաևձել 116 գոլի հեղինակ: Մացցոլան 4 անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն, իսկ 1963/64 և 1964/65 մրցաշրջաններում նվաճել է Չեմպիոնների Գավաթն ու Միջմայրցամաքային գավաթը: 1964/65 մրցաշրջանում Մացցոլան դարձել է Իտալիայի առաջնության լավագույն ռմբարկուն:

Իտալիայի հավաքականի կազմում Մացցոլան 1968 թվականին դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ երկու տարի անց՝ Աշխարհի փոխչեմպիոն: Մացցոլան մասնակցել է նաև Աշխարհի 1966 և 1974թթ. առաջնություններին: «Սկուադրա Աձուրայի» կազմում Մացցոլան 70 խաղ է անցկացրել՝ դառնալով 22 գոլի հեղինակ:

ՖԻՖԱ-ի բոլոր ժամանակների լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում Սանդրո Մացցոլան զբաղեցնում է 67-րդ տեղը, իսկ իտալացիների շարքում եզրափակում է լավագույն տասնյակը:

Էքսկլյուզիվ նկարահանման իրավունքով կատարած բազմաթիվ տեսանյութեր կգտնեք «Պրոֆֆուտբոլի» յութուբյան ալիքում:

Սանդրո Մացցոլայի հետ էքսկլյուզիվ հարցացրուցը՝ ստորև.