«Պրոֆֆուտբոլի» բացառիկ նկարահանումները՝ «Ինտերի» թանգարանում (VIDEO)

Բացառիկ նկարահանումների նպատակով Իտալիայում եղած ժամանակ «Պրոֆֆուտբոլին» հաջողվեց պայմանավորվել «Ինտերի» ղեկավարության հետ՝ իտալական ակումբի թանգարանում էքսկլյուզիվ նկարահանումներ կատարելու համար:

«Ինտերի» թանգարանը գտնվում է բիզնես կենտրոնի 9-րդ հարկում, և այն համարվում է «փակ» տարածք, որտեղ ֆուտբոլասերների և լրագրողների մուտքն արգելված է: «Ինտերը» եվրոպական ֆուտբոլի միակ գրանդն է, որի տիֆոզիները զրկված են թիմի նվաճած 44 գավաթները (նկարահանման պահին՝ 43) վայելելու հաճույքից: «Ինտերը» 19 անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն, ինչպես և միլանյան թիմերից մյուսը՝ «Միլանը», 9 անգամ նվաճել է երկրի գավաթը, 7 անգամ՝ Իտալիայի Սուպերգավաթը, ինչպես նաև 3 անգամ դարձել է Չեմպիոնների Լիգայի գավաթակիր, 3 անգամ ՈՒԵՖԱ-ի գավաթակիր և 3 անգամ դարձել է ակումբային ֆուտբոլի աշխարհի չեմպիոն:

Մեր պատրաստած տեսանյութն իսկական նվեր է բոլոր «ներաձուրիների» համար:

Էքսկլյուզիվ նկարահանման իրավունքով կատարած բազմաթիվ տեսանյութեր կգտնեք «Պրոֆֆուտբոլի» Յութուբյան ալիքում:

«Ինտերի» թանգարանում պատրաստած բացառիկ տեսանյութը՝ ստորև.