Ալվարո Մորատան կարող է վերադառնալ Սերիա Ա

«Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան կարող է վերադառնալ Սերիա Ա, հայտնում է Italy news24-ը։

Աղբյուրի համաձայն՝ Մորատայի ծառայություններով հետաքրքրված է «Միլանը»: Միլանյան ակումբի ղեկավարությունը կարծում է, որ իսպանացին կկարողանա արագ հարմարվել Իտալիայի առաջնությանը, քանի որ նախկինում հանդես է եկել «Յուվենտուսում»։

Նշվում է, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Ինտերը»։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 20 միլիոն եվրո։