«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն պատասխանել է ուկրաինացի կիսապաշտպան Միխայլո Մուդրիկի մասին հարցին։
«Շատ կարևոր է խոսել ֆուտբոլիստների հետ: Ես կհանդիպեմ Մուդրիկին նախքան նա կժամանի նախամրցաշրջանային հավաքին։ Ես իսկապես հաճույք եմ ստանում նրան տեսնելուց և ճանաչելուց, այնուհետև լավագույն ռազմավարությունը զարգացնելուց՝ նրան հասցնելու այն մակարդակին, որն ակնկալում է «Չելսին»:
Հիշեցնենք, որ Մուդրիկը «Չելսի» է տեղափոխվել Դոնեցկի «Շախտյորից» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Ուկրաինացու պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2031 թվականը։
Անցած մրցաշրջանում Մուդրիկը «Չելսիի» կազմում անցկացրել է 17 հանդիպում՝ դառնալով երկու գոլային փոխանցման հեղինակ: Անցած մրցաշրջանի վերջում լոնդոնցիները Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցրել են 12-րդ հորիզոնականը։