«Բավարիան» շարունակում է հետաքրքրվել Հարի Քեյնի ծառայություններով

«Բավարիան» շարունակում է հետաքրքրվել «Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնի ծառայություններով, հայտնում է Daily Mail-ը:

Ըստ աղբյուրի՝ «Բավարիան» պատրաստ է առաջարկ կատարել հարձակվողի համար։ Նշվում է, որ մյունխենյան ակումբը պատրաստ է Քեյնի համար առաջարկել 70 մլն ֆունտ (81 մլն եվրո): Միաժամանակ «Բավարիան» ցանկանում է, որ տրանսֆերն արագ կարգավորվի։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Թոթենհեմը» մտադիր չէ վաճառել Քեյնին և առաջարկել է նրան նոր պայմանագիր՝ աշխատավարձի զգալի բարձրացմամբ։

2022/2023 մրցաշրջանում Քեյնը Անգլիայի Պրեմիեր Լիգայում անցկացրել է 38 հանդիպում, խփել 30 գոլ և կատարել 3 արդյունավետ փոխանցում։