Ստյոպա Մկրտչյանը կարիերան կշարունակի խորվաթական ակումբում

Հայաստանի հավաքականի և «Արարատ-Արմենիայի» 20-ամյա ֆուտբոլիստ Ստյոպա Մկրտչյանը կարիերան կշարունակի խորվաթական «Օսիեկում»։ Նա կտեղափոխվի վարձակալական հիմունքներով, այս մասին հայտնել է Sportske Novosti-ն:

Այս շաբաթավերջին Ստյոպան կժամանի Օսիեկ, իսկ երկուշաբթի օրը բուժզննում կանցնի մինչ պայմանագիր կնքելը։

Նշվում է, որ Ստյոպա Մկրտչյանը մեկ տարի կխաղա այնտեղ՝ հետագայում տրանսֆերը գնելու հնարավորությամբ: