Միլանի «Ինտերը» լուրջ հետաքրքրություն է ցուցաբերում «Ռենի» կիսապաշտպան Լովրո Մայերի նկատմամբ, հայտնում է Footmercato-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Մայերին շատ է դուր գալիս «ներաձուրին»: Ֆրանսիական ակումբի մարզական տնօրեն Ֆլորիան Մորիսը նույնպես հաստատել է, որ ֆուտբոլիստի համար առաջարկներ կան։ Անցյալ ամառ «Ռենը» մտածում էր ֆուտբոլիստին մոտ 40 միլիոն եվրոյով վաճառելու մասին, սակայն, ամենայն հավանականությամբ, ֆրանսիական ակումբն այս ամառ կբավարարվի 25 միլիոն եվրոյի մոտ առաջարկներով:
2022/2023 մրցաշրջանում Մայերը «Ռենի» կազմում անցկացրել է 37 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է երկու գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։ Աշխարհի առաջնությունում կիսապաշտպանը Խորվաթիայի հավաքականի կազմում անցկացրել է նաև յոթ խաղ, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։
Ազգային հավաքականի հետ ֆուտբոլիստը նվաճեց ԱԱ-2022-ի մրցաշարի բրոնզե մեդալները։ Մայերը «Ռենում» է 2021 թվականի օգոստոսից։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 20 մլն եվրո։