«Բավարիան» չի շտապում առաջարկ անել Մամարդաշվիլիի համար

Մյունխենի «Բավարիան» մեծ հետաքրքրություն է ցուցաբերում «Վալենսիայի» 22-ամյա դարպասապահ Գիորգի Մամարդաշվիլիի նկատմամբ, սակայն չի շտապում մոտ ապագայում ֆուտբոլիստի համար պաշտոնական առաջարկ անել, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգն իր Twitter-ում։

Աղբյուրի տեղեկություններով՝ մյունխենյան ակումբն ակտիվորեն ուսումնասիրում է «չղջիկների» դարպասապահին։ Նաև տրանսֆերի հետ կապված արդեն անձնական հանդիպում է կայացել «Բավարիայի» ղեկավարության և ֆուտբոլիստի գործակալի միջև։ Այնուամենայնիվ, «Բավարիան» համաձայնություն չունի «Վալենսիայի» հետ, քանի որ «Բավարիան» չի նախատեսում պոտենցիալ ֆուտբոլիստի համար վճարել 20-30 միլիոն եվրո։

Լա Լիգայի 2022/2023 մրցաշրջանում Մամարդաշվիլին անցկացրել է 38 հանդիպում, որից 7-ը՝ առանց գոլ բաց թողնելու։ Վրացի դարպասապահը «Վալենսիայում» հանդես է գալիս 2021/2022 մրցաշրջանից։ Մինչ այդ նա երկու տարի հանդես է եկել Թբիլիսիի «Լոկոմոտիվում»։ Մամարդաշվիլին կարիերան սկսել է «Ռուսթավիում»։