Կայլ Ուոքերը մոտ ապագայում կարող է միանալ Մյունխենի «Բավարիային»

«Մանչեսթեր Սիթիի» աջ պաշտպան Կայլ Ուոքերը մոտ ապագայում կարող է միանալ Մյունխենի «Բավարիային», հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը Twitter-ի իր միկրոբլոգում։

Աղբյուրի համաձայն՝ 33-ամյա անգլիացի ֆուտբոլիստի տրանսֆերը մյունխենցիների համար կարժենա 15 մլն եվրո՝ գումարած բոնուսները։ Ակումբն արդեն համաձայնեցրել է ֆուտբոլիստի հետ պայմանագրի որոշ կետեր՝ տեւողությունն ու աշխատավարձը։ Լիարժեք տրանսֆերի համար մնում է սպասել ֆուտբոլիստի վերջնական որոշմանը։

2022/2023 մրցաշրջանում Ուոքերը «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 38 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում գոլ չի խփել։ Ֆուտբոլիստի պայմանագիրն անգլիական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 15 միլիոն եվրո։