Հայաստան – Խորվաթիա հանդիպման տոմսերի վաճառքը վերսկսված է

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել՝ կապված Հայաստան – Խորվաթիա հանդիպման տոմսերի վաճառքի հետ։

«Սիրելի երկրպագուներ, Հայաստան – Խորվաթիա հանդիպման տոմսերի վաճառքը վերսկսված է։

Տոմսեր ձեռք բերել ցանկացողների ահռելի մեծ քանակով պայմանավորված՝ ՀՖՖ տոմսերի վաճառքի պաշտոնական կայքը դադարեցրել էր իր գործունեությունը. կայքում միաժամանակ մոտ 5000 օգտատիրոջ գտնվելը և տոմս ձեռք բերելու փորձերը հանգեցրել էին կայքի խափանմանը։

Այժմ tickets.ffa.am-ն անցել է իր բնականոն աշխատանքին: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար կայքը ծանրաբեռնվածության դեպքում կծանուցի օգտատերերին, որ տվյալ պահին հնարավոր չէ գնում կատարել և պետք է սպասել մինչև որոշ օգտատերեր կատարեն գործարքը և դուրս գան կայքից:

Սիրելի՛ երկրպագուներ, շնորհակալ ենք ըմբռնումով մոտենալու համար։ Տոմսերը կարող եք ձեռք բերել նաև Idram&IDBank հավելվածի միջոցով», – ասված է հայտարարության մեջ: