ՈւԵՖԱ-ն պայմանավորված խաղերի պատճառով թույլ չի տվել «Օսասունային» մասնակցել Կոնֆերենցիաների Լիգային

ՈւԵՖԱ-ն պայմանավորված խաղերի պատճառով թույլ չի տվել «Օսասունային» մասնակցել Կոնֆերենցիաների Լիգային։ ՈՒԵՖԱ-ն մերժել է իսպանական ակումբի բողոքը եվրագավաթներից ակումբին հեռացնելու որոշման դեմ։

«Օսասունան» այդ պատճառով հայտարարություն է տարածել, որում հայտնել է իր անհամաձայնությունը որոշման հետ, ինչպես նաև հայտնել է, որ դիմելու է Մարզական արբիտրաժային դատարան (CAS):

Ակումբի պատժի պատճառ է դարձել պայմանավորված խաղերի դեպքը 2013/2014 մրցաշրջանում։ Ակումբը մեղադրվում է այն բանի համար, որ «Օսասունայի» այն ժամանակվա նախագահը, ակումբի երկու տնօրենները և մեկ մենեջեր պայմանավորվել են «Բետիսի» հետ, որը, ըստ ոչ պաշտոնական պայմանների, պետք է հաղթեր «Վալյադոլիդին» և պարտվեր «Օսասունային»։ Դրա համար թիմը «Բետիսին» վճարել է համապատասխանաբար 400.000 եվրո և 200.000 եվրո:

Անցած մրցաշրջանում «Օսասունան» զբաղեցրել է յոթերորդ տեղը Լա Լիգայում, ինչը նրանց իրավունք է տալիս մասնակցել Կոնֆերենցիաների Լիգային։