«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ջեսի Լինգարդը դիտարկում է Սաուդյան Արաբիայի առաջարկը, հայտնում է Sky Sports-ը:
30-ամյա անգլիացու վերջին ակումբը եղել է «Նոթինգհեմ Ֆորեստը», որի հետ պայմանագիրն ավարտվել է այս ամառ։ 2022/23 մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 20 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Լինգարդը նախկինում հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում», «Վեսթ Հեմում», «Դերբի Քաունթիում», «Բրայթոնում» և «Լեսթերում»։