Ռոբերտո Ֆիրմինոն երեք տարվա պայմանագիր է կնքել «Ալ-Ահլիի» հետ

Բրազիլացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն տեղափոխվել է «Ալ-Ահլի», հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը։

31-ամյա հարձակվողն այս ամառ դարձավ ազատ գործակալ՝ «Լիվերպուլի» հետ պայմանագրի ժամկետի ավարտից հետո, որին նա միացել էր 2015 թվականին գերմանական «Հոֆենհայմից»: Ռոբերտո Ֆիրմինոն բոլոր մրցաշարերում «կարմիրների» կազմում անցկացրել է 362 հանդիպում՝ դառնալով 111 գոլի և 72 գոլային փոխանցման հեղինակ։

Մերսիսայդյան ակումբի հետ բրազիլացին հաղթել է Անգլիայի Պրեմիեր Լիգան, Չեմպիոնների Լիգան, Աշխարհի ակումբային առաջնությունը, Անգլիայի գավաթը, լիգայի գավաթը և ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը։

Հարձակվողն ակումբի հետ կնքել է երեք տարվա պայմանագիր։