«Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնն իր տանը հանդիպել է «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի հետ։ Ինչպես հայտնում է Bild-ը, մարզիչն ու հարձակվողը քննարկել են Քեյնի հնարավոր տեղափոխությունը մյունխենյան ակումբ։
Զրույցի ընթացքում հարձակվողը Տուխելին վստահեցրել է, որ պատրաստ է տեղափոխվել «Բավարիա»։ Քեյնը նաև հայտնել է, որ ցանկանում է առաջիկա տարիներին «Բավարիայի» հետ հաղթել Չեմպիոնների Լիգան։