«Միլանը» երկրորդ առաջարկն է արել «Չելսիին»

«Միլանը» երկրորդ առաջարկն է արել «Չելսիին» կիսապաշտպան Քրիստիան Պուլիշիչի համար, հայտնում է The Athletic-ը:

Ռոսոներիների նոր առաջարկը՝ բոնուսների հետ միասին, կազմում է 22 միլիոն եվրո։ Նախկինում «Միլանը» 14 միլիոն էր առաջարկում ԱՄՆ 24-ամյա ֆուտբոլիստի համար։

Հուլիսի 3-ին հաղորդվում էր, որ «Լիոնը» Պուլիշիչի համար առաջարկել է 25 միլիոն եվրո։

Պուլիշիչը «Չելսիում» հանդես է գալիս 2019 թվականից։ 2022/23 մրցաշրջանում նա «Չելսիի» կազմում անցկացրել է 30 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։