Հրապարակվել է Ա Սերիայի նոր մրցաշրջանի օրացույցը։
Իտալիայի 2023/24 առաջնությունը կմեկնարկի օգոստոսի 20-ին և կավարտվի մայիսի 24-ին։ Առաջին տուրում կկայանան հետևյալ հանդիպումները.
«Բոլոնիա» – «Միլան»
«Էմպոլի» – «Վերոնա»
«Ֆրոզինոնե» – «Նապոլի»
«Ինտեր» – «Մոնցա»
«Ռոմա» – «Սալերնիտանա»
«Սասուոլո» – «Ատալանտա»
«Տորինո» – «Կալյարի»
«Ջենոա» – «Ֆիորենտինա»
«Ուդինեզե» – «Յուվենտուս»
«Լեչչե» – «Լացիո»
«Միլանի» և «Ինտերի» միջև դերբին կկայանա 4-րդ և 33-րդ տուրերում՝ համապատասխանաբար սեպտեմբերի 17-ին և ապրիլի 21-ին, հռոմեական դերբին՝ «Ռոմայի» և «Լացիոյի» միջև՝ 12-րդ և 31-րդ տուրերում՝ համապատասխանաբար նոյեմբերի 12-ին և ապրիլի 7-ին, իսկ թուրինյան դերբին «Յուվենտուսի» և «Տորինոյի» միջև 8-րդ և 32-րդ տուրերում՝ համապատասխանաբար հոկտեմբերի 8-ին և ապրիլի 14-ին:
2022/23 մրցաշրջանում «Նապոլին» դարձավ Իտալիայի չեմպիոն։