«Արսենալի» պաշտպան Ուիլյամ Սալիբան շուտով նոր պայմանագիր կկնքի լոնդոնյան ակումբի հետ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն իր Twitter-ում։
Աղբյուրի տեղեկություններով՝ կողմերը մեկ ամիս առաջ պայմանավորվել են երկարաձգել գործարքը, իսկ մոտ ապագայում պաշտոնապես կհայտարարվի նոր պայմանագրի կնքման մասին։ Ուիլյամ Սալիբայի պայմանագիրը «Արսենալի» հետ նախատեսված կլինի մինչև 2027 թվականի ամառը՝ տասներկու ամսով երկարաձգելու հնարավորությամբ։
2022/2023 մրցաշրջանում ֆրանսիացի պաշտպանը «Արսենալի» կազմում անցկացրել է 33 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է երեք գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։
Ֆուտբոլիստի արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 65 միլիոն եվրո։