«Ուրարտուի» խաղերը Չեմպիոնների Լիգայում կցուցադրվեն հեռուստատեսությամբ

Չեմպիոնների Լիգայի որակավորման փուլի «Ուրարտուի» հանդիպումները կցուցադրվեն հեռուստատեսությամբ։
«Տեղեկացնում ենք, որ մեր հանդիպումները Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում կցուցադրվեն Առաջին ալիքի եթերում»,-գրում է «Ուրարտուի» մամուլի ծառայությունը։
Հուլիսի 11-ին «Ուրարտու» մարզադաշտում երևանյան թիմը կմրցի Բոսնիայի չեմպիոն «Զրինսկիի» հետ Չեմպիոնների Լիգայի որակավորման առաջին փուլում։