«Ինտերը» գտել է Անդրե Օնանային փոխարինողին

«Մանչեսթեր Յունայթեդը» լավատեսորեն է տրամադրված «Ինտերի» դարպասապահ Անդրե Օնանայի տրանսֆերի հարցում։ Ֆուտբոլիստը մոտ է իտալական ակումբից հեռանալուն։ Միլանյան թիմը փոխարինող դարպասապահ է փնտրում, իսկ թեկնածուներից է «Ատալանտայի» դարպասապահ Մարկո Կարնեսեկին, հայտնում է Football Italia-ն։

Նախորդ մրցաշրջանը Կարնեսեկին վարձավճարով անցկացրեց «Կրեմոնեզեում» և վերադարձավ «Ատալանտա» հունիսի 30-ին: 23-ամյա իտալացի դարպասապաին Transfermarkt-ը գնահատում է 13 միլիոն եվրո, նրա պայմանագիրը «Ատալանտայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» առաջին առաջարկն է արել Միլանի «Ինտերին» դարպասապահ Անդրե Օնանայի տրանսֆերի համար, սակայն այն մերժվել է։ Անցած մրցաշրջանում Օնանան բոլոր մրցաշարերում անցկացրած 41 խաղում բաց թողեց 36 գոլ և 19 անգամ անառիկ պահեց դարպասը: Նրա պայմանագիրը «Ինտերի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականը: