«Սևիլիան» չի ցանկանում պայմանագիր կնքել Սերխիո Ռամոսի հետ

«Սևիլիայի» փոխնախագահ Նիդո Կարասկոն հայտարարել է, որ ակումբը չի դիտարկում թիմի նախկին ֆուտբոլիստ Սերխիո Ռամոսի հետ պայմանագիր կնքելու տարբերակը:

«Ոչ, Ռամոսը տարբերակ չէ: Այո, նա մեր սանն է, բայց այսօր նա տարբերակ չէ «Սևիլիայի» համար»,- Նիդո Կարասկոյի խոսքերն է մեջբերում AS-ը։

37-ամյա իսպանացին ՊՍԺ-ից հեռանալուց հետո այս պահին ազատ գործակալի կարգավիճակ ունի: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռամոսին մեկ քայլ է բաժանում «Ինտեր Մայամի» տեղափոխվելուն։