Անդրես Ինյեստան բարձր է գնահատել Չավիի աշխատանքը կատալոնական ակումբում

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Անդրես Ինյեստան բարձր է գնահատել Չավիի աշխատանքը կատալոնական ակումբում։

«Կարծում եմ, որ Չավիի «Բարսելոնա» գալուց հետո շատ դրական միտում է եղել:

Հուսով եմ՝ ակումբը կշարունակի վստահ քայլեր անել առաջ։ Եվ ես հավատում եմ, որ նոր ֆուտբոլիստները, ովքեր կմիանան «Բարսելոնային», կդրսևորեն իրենց և կօգնեն զարգացմանը»,- Ինյեստայի խոսքերն է մեջբերում DAZN-ը։

Հիշեցնենք, որ Չավին «Բարսելոնան» գլխավորել է 2021 թվականի նոյեմբերին։ Կատալոնացիները նրա գլխավորությամբ թիմը հաղթել է 2022/23 Լա Լիգայում, ինչպես նաև 2022/23 Իսպանիայի Սուպերգավաթը։