ՊՍԺ-ն 80 միլիոն եվրո կառաջարկի Ռանդալ Կոլո-Մուանիի տրանսֆերի համար

ՊՍԺ-ն դիտարկում է Ռանդալ Կոլո-Մուանիի տրանսֆերը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ փարիզյան ակումբը «Այնթրախտի» հարձակվողի համար կպայքարի «Մանչեսթեր Յունայթեդի» և Մյունխենի «Բավարիայի» հետ։

Ըստ Bild-ի՝ ՊՍԺ-ն քննարկում է մոտ 80 միլիոն եվրոյի տրանսֆերային առաջարկ անելու հնարավորությունը։ Այնուամենայնիվ, ֆրանկֆուրտյան ակումբը, ամենայն հավանականությամբ, կհրաժարվի ֆրանսիացի հարձակվողին վաճառել 100 միլիոն եվրոյից պակաս գումարով:

Բունդեսլիգայում անցկացրած 32 խաղում Կոլո-Մուանին դարձել է 15 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։