Դոմինիկ Սոբոսլայը «Լիվերպուլ» տեղափոխվելուց առաջ զրուցել է Էրլինգ Հոլանդի հետ։
Սոբոսլայն ու Հոլանդը միասին խաղացել են «Ռեդ Բուլ Զալցբուրգում» 2019 թվականին։
«Հոլանդն ինձ օգնեց բնակարան փնտրելու հարցում, և կարող էր պատահել, որ մենք հարեւաններ դառնայինք: Նրանից ես իմացա, որ որոշ ֆուտբոլիստներ ապրում են Մանչեսթերի և Լիվերպուլի միջև հանգիստ վայրում, որտեղ կարող եք պահպանել ձեր գաղտնիությունը։ Տեսնեմ, թե ինչ է նա ասել, ինձ շատ է հետաքրքրում:
«Մանչեսթր Սիթիի» դեմ «Լիվերպուլի» խաղերի ժամանակ մեր ընկերությունը մի կողմ դնելը միանգամայն նորմալ կլինի։ Իրար դեմ խաղալն անկասկած ֆանտաստիկ փորձ է»,- ասել է «Լիվերպուլի» կիսապաշտպանը: