«Միլանը» լրջորեն հետաքրքրված է Ալվարո Մորատայի ծառայություններով

«Միլանը» լրջորեն հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոյի» 30-ամյա հարձակվող Ալվարո Մորատայով։ Իտալական ակումբը դիտարկում է իսպանացի հարձակվողին որպես առաջնահերթություն հարձակման գծում, քանի որ նրանք կարծում են, որ նա իդեալական ֆուտբոլիստ է՝ Ստեֆանո Պիոլիի խաղը զարգացնելու համար, հայտնում է Relevo-ն:

Աղբյուրի տեղեկություններով՝ վերջին շաբաթներին արդեն բանակցություններ են տարվել ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ։ Ֆուտբոլիստի գործակալ Խուանմա Լոպեսը ողջ շաբաթվա ընթացքում այս մասին ուղիղ զրուցել է «Միլանի» հետ:

«Միլանը» ցանկանում է Մորատային, և նա պատրաստ է պայմանագիր կնքել «Միլանի» հետ, բայց կա մի փոքր խոչընդոտ՝ կապված իսպանացի հարձակվողի աշխատավարձի հետ: Մորատան նոր է երկարաձգել պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ 5 միլիոն եվրոյի դիմաց ևս երկու տարով։ Նրա պայմանագիրը լրանում է 2024 թվականին, բայց հաջորդ տարի նա կշարունակի ստանալ նախորդ պայմանագրի աշխատավարձը, այսինքն՝ 6,5 միլիոն եվրո: «Միլանը» չի կարողանա գնել նրանք՝ նման պայմանները չբավարարելու դեպքում։

2022/2023 մրցաշրջանում Մորատան «Ատլետիկոյի» կազմում անցկացրել է 45 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 15 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։