34-ամյա բրազիլացի վինգեր Վիլիանը «Կորինտիանսից» անսպասելի վերադարձից հետո անցած մրցաշրջանում տպավորիչ ելույթ ունեցավ Անգլիայի Պրեմիեր Լիգայում «Ֆուլհեմի» կազմում: Ամեն ինչ գնաց նրան, որ մեկ տարով կնքված պայմանագրի երկարաձգումը կավելանա ևս մեկով, սակայն ֆուտբոլիստը հանկարծակի հրաժարվել է, հայտնում է Evening Standard-ը։
Բոլոր մրցաշարերում «Ֆուլհեմի» կազմում անցկացրած 30 խաղում Վիլիանը խփել է 5 գոլ և կատարել ևս վեց գոլային փոխանցում՝ դառնալով թիմի հարձակման անփոխարինելի օղակը: «Շախտյորի», «Չելսիի» և «Արսենալի» նախկին խաղացողը ճանաչվել է «Ֆուլհեմի» մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ բրազիլացին մերժել է Սաուդյան Արաբիայի առաջարկը՝ մնալու Լոնդոնի ամենահին թիմում, սակայն Վիլիանի ծրագրերը փոխվել են, երբ նա տեսել է ապագա աշխատավարձը նոր պայմանագրում։ Ազատ գործակալ դառնալուց հետո հարձակվողը բանակցություններ է սկսել Պրեմիեր Լիգայի մի քանի ակումբների հետ։