Դորտմունդի «Բորուսիան» ձեռք է բերել «Վոլֆսբուրգի» կիսապաշտպանին

Դորտմունդի «Բորուսիան» ձեռք է բերել «Վոլֆսբուրգի» կիսապաշտպան Ֆելիքս Նմեչային, հայտնում է Ruhr Nachrichten-ը։

Աղբյուրի համաձայն՝ 22-ամյա ֆուտբոլիստի համար «Բորուսիան» կվճարի 30 միլիոն եվրո՝ ներառյալ բոնուսները։ «Վոլֆսբուրգը» ընդունել է առաջարկը։

Նշվում է, որ ֆուտբոլիստը դորտմունդցիների հետ հինգ տարվա պայմանագիր կկնքի մինչև 2028 թվականի հունիսը։

2022/23 մրցաշրջանում Նմեչան Բունդեսլիգայում անցկացրել է 30 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։