«Նիցայի» կիսապաշտպան Կեֆրեն Թյուրամը կարող է կարիերան շարունակել եվրոպական գրանդում

«Նիցայի» 22-ամյա կիսապաշտպան Կեֆրեն Թյուրամը կարող է կարիերան շարունակել Մյունխենի «Բավարիայում», հայտնում է Foot Mercato-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ գերմանական ակումբն արդեն կապ է հաստատել ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ, և նշվում է, որ տրանսֆերային արժեքը կարող է կազմել առնվազն 50 միլիոն եվրո։

Ֆուտբոլիստի պայմանագիրը «Նիցայի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը: Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 40 միլիոն եվրո։

Անցած մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է 48 խաղի բոլոր մրցաշարերում՝ դառնալով երկու գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ: