Լոնդոնի «Արսենալի» շվեյցարացի կիսապաշտպան Գրանիտ Ջական մոտ է Բունդեսլիգա վերադառնալուն, հայտնում է The Sun-ը։
Աղբյուրի համաձայն՝ «զինագործների» կիսապաշտպանը մոտ է Լևերկուզենի «Բայեր» տեղափոխվելուն: Հաղորդվում է, որ 25 մլն․ եվրոյի չափով գործարքի գումարն արդեն համաձայնեցված է, սակայն ֆուտբոլիստին անհրաժեշտ է համաձայնեցնել անձնական պայմանագրի պայմանները։
Transfermarkt-ը 30-ամյա ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո։