«Ինտերը» պայմանագիր է կնքել «Օրհուսի» կենտրոնական պաշտպան Յան Աուրել Բիսեկի հետ:
Ինչպես հայտնում է դանիական ակումբի մամուլի ծառայությունը, «Ինտերը» ակտիվացրել է Գերմանիայի Մ21 երիտասարդական հավաքականի 22-ամյա պաշտպանի պայմանագրով նախատեսված ազատման կետը։
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Բիսեկն արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները միլանյան ակումբի հետ, որը կվճարի ֆուտբոլիստի տրանսֆերի համար 7 մլն եվրո։
2022/23 մրցաշրջանում Բիսեկը ակումբային մակարդակում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։