Քրիստիան Պուլիշիչը կարող է տեղափոխվել Ֆրանսիա

«Լիոնը» առաջարկ է արել «Չելսիին» վինգեր Քրիստիան Պուլիշիչին ձեռք բերելու համար, հայտնում է L’Équipe-ը:

ԱՄՆ-ի 24-ամյա ֆուտբոլիստը ֆրանսիական ակումբի գլխավոր նպատակն է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: «Լիոնը» ֆուտբոլիստի համար առաջարկել է 25 միլիոն եվրո։

Պուլիշիչը չորս մրցաշրջան է անցկացրել «Չելսիում»՝ այդ ընթացքում 145 խաղում խփելով 26 գոլ։ 2022/2023 մրցաշրջանում Պուլիշիչը «Չելսիի» կազմում անցկացրել է 30 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։