«Լայպցիգի» կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլայը պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» հետ։
Transfermarkt-ի տվյալներով՝ 22-ամյա հունգարացին մտել է «մերսիսայդցիների» ամենաթանկ գնումների թոփ 3-ի մեջ։ Ակումբը նրա տրանսֆերի համար վճարել է 70 միլիոն եվրո։ Առաջին տեղում պաշտպան Վիրջիլ վան Դեյքն է՝ 84,6 միլիոն, որին հաջորդում է հարձակվող Դարվին Նունյեսը՝ 80 միլիոն:
Ամենաթանկ տրանսֆերների հնգյակում են հայտնվել նաև դարպասապահ Ալիսոնը (62,5) և կիսապաշտպան Նաբի Կեյտան (60 մլն):
2022/23 մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 46 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։