Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալ» ֆուտբոլային ակումբը ցանկանում է իր թիմում տեսնել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին։ 31-ամյա բրազիլացուն երեք տարվա պայմանագրի համար պատրաստ են վճարել 600 միլիոն եվրո։ Այս մասին Twitter-ում հայտնում է Fanatik-ի լրագրող Յակուփ Չինարը։
31-ամյա Նեյմարի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ հարձակվողը պատրաստ է վերադառնալ «Բարսելոնա», և ակումբները պայմանավորվել են հնարավոր տրանսֆերի շուրջ։
Նշենք, որ «Ալ-Հիլալը» նախկինում պայմանագիր է կնքել «Չելսիի» նախկին պաշտպան Կալիդու Կուլիբալիի և «Վուլվերհեմփթոնի» նախկին կիսապաշտպան Ռուբեն Նևեշի հետ: