«Ասթոն Վիլան» համաձայնության է եկել Պաու Տորեսի հետ

«Ասթոն Վիլան» համաձայնության է եկել «Վիլյառեալի» հետ՝ պաշտպան Պաու Տորեսի հարցում, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Ըստ աղբյուրի՝ իսպանացին շուտով բուժզննում կանցնի, որը կկայանա այս շաբաթ։

Տրանսֆերային գումարը կկազմի 32,5 միլիոն եվրո՝ գումարած 5 միլիոն բոնուսներ, իսկ ֆուտբոլիստը պայմանագիր կկնքի մինչեւ 2028 թվականի հունիսի 30-ը։

2022/23 մրցաշրջանում Տորեսը «Վիլյառեալի» կազմում անցկացրել է 39 հանդիպում՝ դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո: